Սեյրան Օհանյան. Ռուսական զենքի մատակարարումը շատ կարևոր է Հայաստանի համար
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռուսաստանում իր գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը: Այս մասին գրում է «Իտառ Տասս» գործակալությունը:
««Շնորհակալ եմ Ձեզ այդ մեծ աջակցության համար, որ ցուցաբերեցիք ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական նշանակության մի շարք արտադրանքների մատակարարման ուղղությամբ»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Նախարարի գնահատմամբ, նման հանդիպումները հնարավորություն են տալիս պայմանավորվել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
«Ուզում եմ ասել, որ ձեր, ռուս զինվորականների՝ մեր ընկերների շնորհիվ 2015-ը առանձնահատուկ է եղել: Ռազմական բոլոր միջոցառումներն իրականացվել են: Նման հագեցած ծրագիր, ինչպիսին Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միջև է, դեռ չի եղել»,-ասել է պաշտպանության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին