Արա Գյուլերն ու Էրդողանը` հայտնի ծաղրանկարչի թիրախում
Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի թիրախում այս անգամ հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Լաթուֆը իր հերթական ծաղրանկարում անդրադարձել է օրերս Գյուլերի` Էրդողանին և նրա ընտանիքին լուսանկարելուն:
Թուրքիայում բազմիցս գրաքննության զոհ դարձած բրազիլացի նկարչի ծաղրանկարում պատկերված է Էրդողանը` թուղթը ձեռքին, նստած զուգարանակոնքին, որին լուսանկարում է Գյուլերը: Ծաղրանկարը ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին, այն պահին, երբ վերջինս գրում էր Էրդողանստանի (նախկ. Թուրքիա) պայծառ ապագան»:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին: Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան