Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են միասնական ՀՕՊ համակարգ
Հայաստանի և Ռուսաստանի միջև Մոսկվայում չորեքշաբթի կնքվել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Համաձայնագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Փաստաթղթի ստորագրությունը տեղի է ունեցել երկու կողմերի ներկայացուցիչների միջև հանդիպումից հետո:
Բացի դրանից համաձայնեցվել ու ստորագրվել է նաև ՌԴ և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2016թ-ի նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան