ԵՏՄ տարածքում առկա ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարողացել է իրավիճակը հաղթահարել մինիմալ ցնցումներով. գործարար
2015 թվականը բիզնեսի համար դժվար, սակայն միևնույն ժամանակ զարգացման տարի էր: Այս մասին այսօր ՀՀ նախագահի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում գործարար Վահե Բադալյանը, ով եղբոր հետ հիմնադրել և ղեկավարում է «Ֆասթ կրեդիտ» գրավատների ցանցը, «Կովկաս» ռեստորանային համալիրը և «Բեթ Կոնստրակտ» ընկերությունը:
Նրա խոսքերով՝ ընթացիկ բարդ տնտեսական տարվա ընթացքում իրենց հաջողվել է ընդլայնել «Ֆասթ Կրեդիտ» գրավատների ցանցը:
«Մենք այս տարի բացել ենք գրավատների ցանցի ևս երկու մասնաճյուղ, իսկ երկու մասնաճյուղի շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ, տարին բիզնեսի համար որքան բարդ, այնքան էլ զարգացման տարի էր»,- ասաց Վ.Բադալյանը:
Ինչ վերաբերում է «Բեթ կոնստրակտ» ընկերությանը, ապա այն ստեղծում և արտահանում է համակարգչային ծրագրեր. ընկերությունն ունի 200 աշխատող:
Վահե Բադալյան ասաց նաև, որ 2015 թ-ին Եվրասիական տնտեսական տարածքում առկա ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարողացել է իրավիճակը հաղթահարել մինիմալ ցնցումներով:
«Ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք խուսափել դրամի արժեզրկումից, ինչի արդյունքում հնարավոր եղավ զերծ մնալ տնտեսության մեջ խոշոր ցնցումներից, ինչը, օրինակ, չկարողացան անել Ադրբեջանը և Ռուսաստանը, որտեղ ազգային արժույթի լուրջ արժեզրկում է եղել և լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,- նշեց գործարարը:
Վ.Բադալյանը կարևորեց յուրաքանչյուր տարվա վերջում ՀՀ նախագահի հետ ավանդական հանդիպումները, որոնց ընթացքում անկեղծ քննարկումներ են լինում բիզնես միջավայրում առկա խնդիրների, գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է այս 1-1,5 տարին դիմանալ՝ նոր ֆինանսական ներարկումներ անել, ու ինձ թվում է, որ ամեն ինչ նորմալ կլինի. Վահե Հակոբյան
- Մեր երկրի իշխանություններին մնում է ապահովել խաղաղություն, իսկ մնացածը գործարարները պետք է իրենց վրա վերցնեն. Միսակ Բալասանյան
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015թ. հրաշալի տարի է եղել. Բագրատ Ենգիբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան