Պետք է այս 1-1,5 տարին դիմանալ՝ նոր ֆինանսական ներարկումներ անել, ու ինձ թվում է, որ ամեն ինչ նորմալ կլինի. Վահե Հակոբյան
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ նախագահի նստավայրում հանրապետության ղեկավարի անունից ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար:
Հանդիպումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև նավթի գների անկումը սկսվեց 2014թ-ից և շարունակվում է մինչ այս պահը, բայց կարողացել են պահել ընկերության տնտեսությունը և ոչ մի աշխատատեղ չեն կրճատել:
«Ինչպես հանդիպմանը նշեց նախագահը, դա կախված է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետ, և մենք այս պարագայում ոչինչ անել չենք կարող՝ ազդելու դրա վրա։ Բայց մենք չենք ազատել աշխատանքից ոչ մեկի, իսկ արտերկրում գործող ավելի խոշոր կազմակերպություններ կրճատել են մինչև 2000-3000 աշխատողի, որպեսզի մի կերպ կարողանան դիմանալ»,-ասաց նա։
Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետագա գործունեությանը՝ Վահե Հակոբյանը նշեց, որ 2016թ-ին պատրաստվում են սկսել Լիճքի հանքավայրի շահագործումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում։ Ըստ նրա՝ նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ։
«Պետք է այս մեկ-մեկուկես տարին դիմանալ՝ նոր ֆինանսական ներարկումներ անել, ու ինձ թվում է, որ ամեն ինչ նորմալ կլինի: Մենք պինդ ենք, մենք կանք և կմնանք»,-նշեց Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրի իշխանություններին մնում է ապահովել խաղաղություն, իսկ մնացածը գործարարները պետք է իրենց վրա վերցնեն. Միսակ Բալասանյան
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015թ. հրաշալի տարի է եղել. Բագրատ Ենգիբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան