Տնտեսություն 11:30 23/12/2015

Պարենային իրավունքի փորձագետ. Ես հասկացա, որ Հայաստանում չկա բարեփոխվելու ցանկություն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը Մինսկից վերադարձել է Բելառուսով հիացած, Հայաստանից՝ հիասթափված: Բելառուսի Չափագիտության ինստիտուտը դոնոր կազմակերպությունների հետ կազմակերպել էր միջոցառում՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման թեմայով, ծրագրում ներառված են եղել եվրոպական, եվրազեսյան, վրացական շուկաները:

Պիպոյանը միջոցառմանը մասնակցում էր որպես եվրոպական իրավունքի մասնագետ,  պետք է ներկայացներ եվրոպական շուկաների առանձնահատակությունները, սակայն մասնակից վրացի, ուկրաինացի, բելառուս փորձագետներն ու տնտեսվարողները նրանից հետաքրքրվել են նաև հայաստանյան փորձի, առանձնահատկությունների մասին՝ ցանկանալով առաջին ձեռքից ստանալ տեղեկատվություն:

«Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանը եվրաինտեգրացիայի ժամանակ պաշտոնապես հաստատել էր Սննդամթերքի անվտանգության ռազմավարության հայեցակարգ, ըստ որի բարեփոխումների մեծ ծրագիր էր իրականացրել, բայց փաստացի ամենավատ իրավիճակը հենց մեզ մոտ էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Պիպոյանը:

Փորձագետը նկատել է, որ Բելառուսում չեն կրճատվել տեսչություններն ու տեսչական գործառույթների կրկնությունները, նույն գործառույթը կարող են իրականացնել առողջապահության նախարարությունը, անասնաբուժական տեսչությունն ու մեկ այլ մարմին:

«Դա չի խանգարել տնտեսվարողներին ունենալու բարձր մակարդակ, արտադրական շատ բարձր կուլտուրա»,-ասաց նա:

Նրա խոսքով, միջոցառման ժամանակ էլ Ուկրաինայի ու Վրաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց երկրները գնում են եվրոպական ուղղությամբ, ծրագրեր են իրականացնում եվրոպական չափորոշիչների ներդրման ուղղությամբ, սակայն Բելառուսի չափորոշիչները շատ ավելի մոտ են եվրոպական ստանդարտներին, ավելի շատ ձեռնարկություններում կան եվրոպական համակարգեր ներդրված, քան Վրաստանում ու Ուկրաինայում:

Հայաստանցի փորձագետից գործընկերներն ու տնտեսվարողները հետաքրքրվել են սննդամթերքի անվտանգության բարեփոխումների փաթեթի իրականացման ու դրա արդյունքների մասին:

«Ցավոք սրտի, այսօրվա իրականությունն այն է, որ մենք չունենք միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրողներ, ոչ էլ ազգային երաշխավորված մեթոդներ լաբորատոր փորձաքննությունների համար, ոչ էլ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխան որակի հավաստող կառույցներ, ինչն արդեն խոսում է, որ այդ ռազմավարությունը մեզ մոտ չի իրականացվել: Սա Հայաստանի համար խիստ բացասական է մասնավորապես միջազգային շուկաների դիվերսիֆիկացման տեսանկյունից, քանի որ շատ շուկաներ այդպես էլ փակ կմնան հայաստանցի տնտեսվարողների համար»,-ասաց Պիպոյանը:

Նրանից հետաքրքրվել են նաև ստուգումների արդյունավետության ու սպառողների շահերի պաշտպանության վիճակի մասին. «Մենք այս տարի ունեցանք բազմաթիվ թունավորումեր: Անընդհատ խոսում ենք ռիսկի վրա հիմնված ստուգումներից, բայց երբ մարդիկ տարրական հարց են տալիս, ի՞նչ ռիսկի հիման վրա հիմնված ստուգում, եթե քո հանրապետությունում բակային մորթ է իրականացվում: Ընդամենը մի քանի տարում, հարևան Վրաստանը կարողացել է սպանդային վերահսկողություն դնել և այսօր փաստացի պետական անասնաբույժը կարողանում է վերահսկողություն սահմանել, իսկ մեզ մոտ բարձիթողի վիճակ է, կենդանիները համարակալված չեն, չկա հետագծելիության համակարգ, կարող ես սառեցված ու հետ սառեցրած միսը սպառել առանց այդ մասին իմանալու»:

Եվրոպական իրավունքի հայաստանցի փորձագետին Բելառուսում զարմացրել է այն, որ վերամշակված սննդամթերքը տեսակավորված է ըստ հումքի կատեգորիայի: Մի քանի սուպերմարկետներում որպես սպառող շրջելուց հետո նա համոզվել է, որ իրեն ոչ ոք չի ցանկանում խաբել,  մանրամասն տեղեկություն են տրամադրում հումքի մասին, գներն էլ տարբեր են:

«Ինձ մասնագետներն ասացին, որ 2016 թվականից հրաժարվելու են 2-րդ կարգի կաթի արտադրությունից: Այսօր Հայաստանում շատ դժվար է գտնել 2-րդ կարգի կաթ, որովհետև չկան համապատասխան սարքավորումներ: Բելառուսում կիթը տեղի է ունենում մեծ տնտեսություններում, նրանք պահպանել են կոլխոզները, իսկ մեզ մոտ ապակենտրոնացված անասնապահություն է, պետական ցածր վերահսկողություն, կենդանիները համարակալված չեն: Արդյունքում Բելառուսն ունի խիստ զարգացած արտադրություն ու սպառողական շուկա, իսկ Հայաստանում տարեցտարի արձանագրում ենք հիվանդությունների աճ, թունավորումների դեպքերի ավելացում»,-ասաց նա:

Դավիթ Պիպոյանի կարծիքով, խնդիրների լուծումն ամենևին էլ պայմանավորված չէ ֆինանսական միջոցների սղությամբ կամ առկայությամբ:

«Այս ոլորտը շատ լուրջ մասնագիտական գիտելիքներ է պահանջում: Այս առումով Հայաստանը միջազգային հանրությանը օրինակելի փորձ չի կարող ներկայացնել, որովհետև այսօր պաշտոններ են զբաղեցնում ոչ միայն մասնագիտական կրթություն չունեցող, այլև աշխատանքային փորձ չունեցող մարդիկ: Բելառուսում նման մարդիկ նույնիսկ ներքին օղակներում չեն կարող աշխատել»,-նկատեց նա:

Պիպոյանը հաշվել է, որ Հայաստանում Սննդամթերքի անվտանգության ապահովման համար ստեղծված կառույցը մինչ օրս փոխել է հինգ պետ, որից միայն մեկն է, որ ունեցել է ոլորտին մոտ մասնագիտություն: Ի դեպ, նման խնդիրներին վերաբերող քննարկումներում Հայաստանը ներկայացնում են ոչ մասնագետները:

«Ես հասկացա, որ Հայաստանում չկա բարեփոխվելու ցանկություն: Եթե ոլորտի պատասխանատուները չեն ունենում ցանկություն, ապա արդարացումները շատ-շատ են: Ցանկություն ունենալու համար առաջին հերթին պետք է լինել մասնագետ ու պետականամետ, հայրենասեր, մարդասեր»,-ասաց փորձագետը, ավելացնելով, որ մանկապարտեզներում, դպրոցներում գրանցված թունավորումներից հետո պատասխանատուները պետք է մեղքի զգացում ունենան, այլ ոչ թե սկսեն մամուլի էջերում արդարացումներ հրապարակել:

«Ես եվրոպական երկրներում շատ հաճախ եմ լինում, բայց այդտեղից վերադառնալիս նման զգացում չեմ ունենում: Համարում եմ, որ Եվրոպան Եվրոպա է: Բայց երբ գնում եմ Բելառուս, որը եղել է քո երկրի նույն վիճակում, տեսնում եմ մարդիկ պահպանել են համակարգի ամեն լավը, հետո տեսնում եմ, որ Հայաստանում քանդելով լավը չկերտեցին ոչինչ, խիստ հիասթափվում եմ: Համեմատելու եզրեր չկան»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}