Իրանցի հոգևորականի նամակն Իլհամ Ալիևին
«Այաթոլլահ Ջաաֆար Սաջանին Նարդարանում տեղի ունեցած բռնությունների առթիվ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախման հետևանքով հինգ հավատացյալ և երկու ոստիկան զոհվեց:
Իրանցի ազդեցիկ հոգևորականը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում մասնավորապես նշել է. «Ազատությունն ամենաքաղցր բառն է, որ երբևէ մարդկանց ականջերին հասել է, սակայն օրերս տեղեկություն ստացանք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը Նարդարանում շիա հավատացյալների նկատմամբ բռնություն են կիրառել, որի հետևանքով մարդիկ են նահատակվել, իսկ հավատացյալների պարզած դրոշների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել:
Արդյո՞ք ազատ մարդկանց նկատմամբ նման գործողություններ իրականացնելը արդարացված է և ունի որևէ բացատրություն, այն դեպքում, երբ նրանք խաղաղ անցկացնում էին կրոնական ծիսակատարություն: Հետևաբար, նման քայլեր անելու փոխարեն, ձեր միտքը պետք է կենտրոնացած լինի ահաբեկչության դեմ պայքարի վրա»:
Հավելենք, որ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցաց բողոքի ցույցերի, ուրբաթօրյա աղոթքների ժամանակ ինչպես ցուցարարները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականները խիստ դատապարտեցի Նարդարանում տեղի ունեցած բախումը, իսկ Իրանի ԱԳ նախարարությունը շեշտելով, թե անտարբեր չէ Նարդարանում ստեղծված իրավիճակի հանդեպ, հայտարարեց, որ տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունների արդյունքում մուսուլմանական ծեսերի անցկացման և սրբավայրերի համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվեց:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի ոստիկանը ՆԳ նախարարից պահանջել է հրապարակել Նարդարանի զինված բախման տեսագրությունը
- Իրանցի ազդեցիկ հոգևորականի նախազգուշացումն Ադրբեջանի իշխանություններին
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախմանը
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում