Անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը երկրում. Արամայիս Գրիգորյան
«Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Սնդիկի վերաբերյալ Մինամատայի վավերացնի կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը երկրում, բացահայտել գերակայությունները և նոր միայն որոշում կայացնել կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Այդ հիմնախնդրի ուսումնասիրմանը և քննարկմանը պետք է ուղղված լինեն Ղեկավար խորհրդի անդամների և բոլոր շահագրգիռ մարմինների մասնագետների ջանքերը, որոնք պետք է ակտիվ մասնակցեն սնդիկին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին», - նշել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ ԲՆ-ում կայացած Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ: Տեղեկացնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Ալեքսանդրյանը ներկայացրել է տեղեկատվություն սնդիկի վտանգավոր հատկությունների, ինչպես նաև դրա արտանետումների՝ միջազգայնորեն ընդունված հիմնական աղբյուրների մասին:
Ղեկավար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման հարցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հնարավորություն կտա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ստանալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն, մասնավորապես, ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, ստեղծել սնդիկ պարունակող թափոնների վերամշակման և վնասազերծման հզորություններ, վնասազերծել սնդիկով աղտոտված տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան