ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան:
Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախաձեռնելու վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ հարցը պաշտոնապես դեռ չի քննարկվում Արցախում, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում դիմել նախագահ Բակո Սահակյանին՝ պաշտոնական քննարկումներ սկսելու համար»:
«Այսինքն՝ կարող ենք կանխատեսել, որ թերևս եկող տարվա սկզբից ԼՂՀ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու գործընթաց կսկսվի, և հայկական երկրորդ պետությունը ևս կանցնի խորհրդարանական կառավարման մոդելին: Ի դեպ, քանի որ գործընթացը Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է նախաձեռնելու, ուստի կարելի է ենթադրել, որ հենց ԼՂՀ ներկա վարչապետն էլ ծրագրում է դառնալ խորհրդարանական կառավարմամբ Արցախի վարչապետ»,-հավելել է թերթը: