Իրանցի դիվանագետ. Շիայական Ադրբեջանը չի հանդուրժում կրոնական խմբերի գործունեությունը
«Ադրբեջանը սարսափում է կրոնին առնչվող հարցերից»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Էբրահիմ Էբրահիմին:
Իրանի դեսպանության ներկայացուցիչը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանը, մասնավորապես նշել է. «Ադրբեջանը չի հանդուրժում կրոնական խմբերի գործունեությունն ու հոգևոր ծեսերի իրականացումը: Ադրբեջանը թեև բացահայտ հայտարարում է, որ որևէ անձի կամ խմբավորման արգելում է «Իսլամական պետության» հետ համագործակցել, սակայն դժբախտաբար այդ երկրում գաղտնի գործում են ծայրահեղական խմբավորումներ, նույնիսկ կառավարության կողմից նրանք ֆինանսական աջակցություն են ստանում, իսկ մյուս կողմից Ադրբեջանական Հանրապետությունում, որի բնակչության մեծամասնությունը շիա է, Նարդարանի հավատացյալ բնակչության հանդեպ բռնի գործողություններ են կատարվում: Սա վկայում է, որ Ադրբեջանը սարսափում է կրոնին առնչվող հարցերից»:
Անդրադառնալով Նարդարանում տեղի ունեցած բախման ընթացքում երկու ոստիկանների սպանությանը՝ Էբրահիմ Էբրահիմին հետևյալ պատասխանն է տվել. «Եթե Ադրբեջանի անվտանգության ուժերը պնդում են, որ մի խումբ անձինք են հարձակվել ոստիկանների վրա, ապա ինչո՞ւ 10 հազար բնակչություն ունեցող ավանին առաջին անհրաժեշտության ապրանքից՝ գազից, ջրից և էլեկտրաէներգիայից զրկեցին: Եթե իրականում այդ դեպքի ժամանակ ոստիկան է զոհվել, ապա փորձաքննությունը կարող է պարզել թե ի՞նչ զենքից, ի՞նչ տրամաչափի գնդակից, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են նրանք սպանվել: Սակայն առկա գործընթացները հուշում են, որ այս միջադեպը փորձում են օգտագործել Նարդարանի բնակչության դեմ՝ նրանց մեղադրելով ազգային անվտանգության դեմ իրականացրած գործողությունների մեջ»:
«ԱՆԱՋ»-ի լրագրող այն դիտարկմանը՝ թե ադրբեջանական ԶԼՄ-ները Նարդարանի դեպքերը լուսաբանելիս հաճախ են հիշատակել Իրանի անունը՝ վերջինիս մեղադրելով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ, Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը նշել է. «Եթե ներքին գործերին միջամտելը պայմանավորված է մարդկանց՝ տվյալ երկիր մուտք գործելով, ապա Ադրբեջանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Իրան, սակայն հակառակ գործընթացը տեղի չի ունենում: Բացի այդ՝ եթե միջամտություն է համարվում այնտեղի (Ադրբեջան) բնակչության՝ կրոնական արժեքներին հավատարիմ մնալը, ապա դա Իրանի հետ կապ չունի: Ադրբեջանը չի կարողանում ընդունի, որ աշխարհիկ մտածողությունը հոգևոր մտածողության հետ համատեղելի չէ, ժողովուրդը հոգևոր մտածողության կրող է, իսկ պետական կառույցները հավատարիմ են աշխարհիկ մտածողությանը, այդ իսկ պատճառով էլ իշխանությունները դուրս են գալիս ժողովրդի դեմ»:
Հավելենք, որ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի, ուրբաթօրյա աղոթքների ժամանակ ինչպես ցուցարարները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականները խիստ դատապարտեցի Նարդարանում տեղի ունեցած բախումը, իսկ Իրանի ԱԳ նախարարությունը շեշտելով, թե անտարբեր չէ Նարդարանում ստեղծված իրավիճակի հանդեպ, հայտարարեց, որ տեղի ունեցած երկկողմ խորհրդակցությունների արդյունքում մուսուլմանական ծեսերի անցկացման և սրբավայրերի համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվեց:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի հոգևորականի նամակն Իլհամ Ալիևին
- Ադրբեջանցի ոստիկանը ՆԳ նախարարից պահանջել է հրապարակել Նարդարանի զինված բախման տեսագրությունը
- Իրանցի ազդեցիկ հոգևորականի նախազգուշացումն Ադրբեջանի իշխանություններին
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախմանը
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան