Անիմացիոն ոլորտի զարգացումը, ինչպես ցանկացած այլ ոլորտի, կապված է ֆինանսների հետ. Սահակյանց
Այս տարվա կարևորագույն գործերից էր «Անահիտ» մուլտֆիլմի աշխատանքներն ավարտելն և ցուցադրության հանձնելը: Լրագրողների հետ հանդիպմանը անցնող տարվա աշխատանքներից առանձնացրեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նա կարևորեց նաև այն փաստը, որ մուլտֆիլմը բացի մայրաքաղաքից հաջողվեց ցուցադրել մարզերում՝ այդ թվում սահմանամերձ համայնքներում:
««Անահիտը» ցուցադրվեց նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Ֆրանսիայի չորս քաղաքներում: Փառք Աստծո լավ ընդունվեց և լսեցինք լավ կարծիքներ: Այժմ պատրաստվում ենք ֆիլմը թարգմանել նաև ֆրանսերենով»,-ասաց Սահակյանցը:
Մուլտիպլիկատորը տեղեկացրեց, որ ներկայումս նոր նախագծի վրա են աշխատում, որը կոչվելու «Ռուբիկոս», այն կպատմի Վարազդատ արքայի հաղթանակի մասին:
Ինչ վերաբերում է անիմացիայի զարգացմանը Հայաստանում՝ Դավիթ Սահակյանցը նշեց, որ զարգացման համար ինչպես ցանկացած այլ ոլորտում, այստեղ էլ կապված է ֆինանսների հետ:
«Գիտեմ որ լավ ստեղծագործական խմբեր կան՝ անիմացիայով զբաղվող, սակայն, ցավոք սրտի, նրանց աշխատանքները չեն երևում էկրաններին»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ ոլորտի աճի կամ անկման մասին ինքը չէ, որ պետք է դատի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան