Տուբերկուլոզի դեմ պայքարի շրջանակներում հետազոտություններ են իրականացվում
Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲ ընկերության անձնակազմի շրջանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բոլոր ենթակայաններ և շարժական ֆլյուորոգրաֆիայի սարքի միջոցով հետազոտում ողջ անձնակազմին:
Միջոցառումն իրականացվում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Նախնական և պարբերական բժշկական զննությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացվում են այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, որոնք շփվում են հասարակության առավել այլ զանգվածների հետ: