Թեհրանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում վթարվել է
Թեհրանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բախվել է հարակից արգելապատնեշին:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «hurriyet» պարբերականին, գրել է, որ իրանական «Mahar Air» ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել:
Ինքնաթիռում գտնվող 150 ուղևորները անմիջապես տարհանվել են: Դեպքի հետ կապված իրականացվում է հետաքննություն: Նախնական տվյալներով բախումը տեղի է ունեցել, ինքնաթիռի արգելակների հետ կապված անսարքության պատճառով: