Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վ. Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի և 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները»,- նշված է նախագահի հրամանագրում: