«Դավաճանություն է». Դավութօղլուն Դեմիրթաշի Մոսկվա այցի մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «խայտառակություն» և «դավաճանություն» է որակել ընդդիմադիր քրդամետ կուսակցության առաջնորդի Սելահեթդին Դեմիրթաշի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ նախօրեին Սելահեթդին Դեմիրթաշը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ բացասական վերաբերմունք է արտահայտել ռուսական օդուժի Սու-24 ռմբակոծիչի խոցելու վերաբերյալ Անկարայի հրամանին:
«Այն, ինչ կատարվեց Սու-24-ի հետ դա թուրք ժողովրդի մեղքը չի: Դա երկրի ղեկավարության կողմից ընդունված որոշում է»,- հայտարարել է Դեմիրթաշը:
Լավրովի և Դեմիրթաշի հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայի ընդդիմության «ԻՊ»-ի դեմ Սիրիայի և Իրաքի տարածքում կռվող էթնիկ քրդերի հետ Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ հարցերը:
Նշենք, որ թուրքական ընդդիմադիր կուսակցության մոսկվա կատարած այցը խիստ բացասական արձագանք է գտել Անկարայում:
«Ինչո՞ւ են նրանք մեկնում այս ժամանակ»,- իր վրդովմունքն է արտահայտել Ահմեդ դավութօղլուն՝ իմանալով ՌԴ ղեկավարության հետ Դեմիրթաշի հանդիպելու պատրաստակամության մասին:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան