Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին: Գրուզիա-օնլայն-ի հաղորդմամբ, այս մասին վարչապետը հայտարարել է նախօրեին կառավարությունում հրավիրած ճեպազրույցի ժամանակ:
«Անկեղծ ասեմ, որ իշխանությունում իմ գտնվելը երբեք ինքնանպատակ չի եղել: Դա ինձ համար միջոց էր ծառայելու իմ երկրին և մեր ազգին: Այդպիսին են իմ քաղաքական համոզմունքները: Պաշտոնները ժամանակավոր են, միայն Աստված և հայրենիքն է հավերժ: Ես ասօր եմ որոշել հեռանալ պաշտոնից, երբ մեր երկրի ներքին և արտաքին ուղղություններն ամրապնդվել են»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա Վրաստանի կառավարությունը ղեկավարում էր 2013 թվականի նոյեմբերի 2-ից:
Ենթադրվում է, որ նոր վարչապետ կարող է դառնալ գործող ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ ուրբաթ կքննարկվի վարչապետի թեկնածության հարցը: