Ճապոնիայի 2016 թվականի բյուջեն ռեկորդային է լինելու
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 24-ին հաստատել է 2016-2017 թվականների բյուջեն, որը ռեկորդային չափերի է հասնում` 96.72 տրիլիոն իեն այսինքն` շուրջ 806 մլրդ դոլար: Նշվում է, որ 2015-ի բյուջեն կազմել է 96, 3 տրիլիոն իեն:
Պաշտոնական Տոկիոն եկող տարվա բյուջեով 17 տարիների ընթացքում առաջին անգամ 1.8 տոկոսով բարձրացնելու է օտարերկրյա պետություններին հատկացվող գումարները:
Վկայակոչելով ճապոնական «Կիոդո» գործակալությանը, РИА Новости-ին տեղեկացնում է, որ հատկացվող գումարների չափը բարձրանալու է հիմնականում Ճապոնիայի և գործընկեր երկրների միջև տեխնիկական ծրագրերի հաշվին:
Ռազմական ծախսերը, Ճապոնիայի 2016-2017 թվականների բյուջեի ծրագրի համաձայն, առաջին անգամ կբարձրանան 5 մլն իենով ու կկազմեն 5.05 տրիլիոն իեն (շուրջ 41,7 միլիարդ դոլար):
Ճապոնական բյուջեով ամենախոշոր ծախսը լինելու է սոցիալական կարիքները հոգալու խնդիրը, մասնավորապես, բնակչության արագ ծերացման ու ծնելիության ցածր մակարդակի հարցը լուծելը: Այդ նպատակներով բյուջեով առանձնացվել է 32 տրիլիոն իեն, որը շուրջ 264 միլիարդ դոլար է կազմում:
Կառավարության կողմից բյուջեի նախագիծը հաստատելուց հետո այն ուղարկվում է խորհրդարան, որտեղ նստաշրջանը կմեկնարկի հունվարի 4-ին արդեն նոր տարում: