Ցուցարարները Վերին Ռադայի շենքի առաջ դագաղի մեջ դրված խոճկոր են բերել
Ուկրաինայի Վերին Ռադայի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գյուղատնտեսները:Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, ցուցարարները շենքի առաջ են բերել դագաղի մեջ դրված խոճկոր, որի վրա գրված է. «Հարկային բարեփոխումներ՝ մահ բիզնեսին»:
Այսպիսով նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում Հարկային օրենսգրքի փոփոխություններին, ինչպես նաև դեմ են հարկային բարեփոխումներին: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցումէ մի քանի հարյուր քաղաքացի:
Նրանք նշել են, որ գործադուլի են դուրս գալու 25 հազար գյուղատնտեսներ երկրի տարբեր շրջաններից:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը