«Ուզում եմ վերադառնալ Սիրիա, հոն ավելի կսիրեմ». Սիրիահայ դպրոցական
Գարեն Բաբօղլյանը 10 տարեկան է: Սիրիայում ստեղծված իրավիճակից հետո ընտանիքով եկել են Հայաստան: Այսօր Երևանում այցելում է դպրոց: 5-րդ դասարանում է սովորում:
«Հայաստանը դուրս գալիս է, բայց ուզում եմ վերադառնալ Սիրիա: Հոս ալ կսիրեմ, բայց հոն ավելի կսիրեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գարենը:
Այսօր նա սիրիահայ երեխաների հետ հյուրընկալվել էր նախագահան նստավայրում՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը:
Գարենը ուզում է վերադառնալ Սիրիա՝ այնտեղ դպրոց հաճախել: Նա նշեց, թեև Երևանում հաճախում է դպրոց, բայց չի հարմարվել:
«Սիրիայում ընկերներ ունեմ: Հաճախ եմ խոսում նրանց հետ հեռախոսով: Իրենք չեն ուզում գալ: Այնտեղ են իրեն ծնողների գործերը: Բայց իրենց հետ որ խոսում եմ, վատ լուրեր եմ լսում: Լավ չի վիճակը»,- ասաց նա:
Նշենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել էին սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով և Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ:
Հարակից հրապարակումներ`
- «Երբեք, որևէ անգամ կրակոց չլսեք». Սերժ Սարգսյանը շնորհավորեց երեխաներին
- «Մենք որևէ բանից չենք վախենում». Արցախցի երեխաներն իրենց ապահով են զգում
- «Անկախ ամեն ինչից՝ երբեք չհուսալքվենք». Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված զինծառայողի դստեր ցանկությունն է
- Երեխաների ցանկությունները՝ 2016-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան