Սիրիահայերը Հայաստանում ամենաշատը բողոքում են երկու խնդրից. Նորա Փիլիպոսյան
Սիրիահայերը Հայաստանում ամենաշատը բողոքում են երկու խնդրից՝ տան վարձ և աշխատանք: Panorama.am-ի հետ զրույցում ասաց սիրահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնից Նորա Փիլիպոսյանը:
«Եթե աշխատանք գտնում են, աշխատավարձը շատ քիչ է լինում, ոչ մի բանի չի հերքում: Բայց գիտենք, որ դա նաև հենց հայաստանցիների խնդիրն է: Հույս ունենք՝ ամեն ինչ լավ կլինի: Սա մեր տունն է, մեր հայրենիքն է, երազում էինք գալ այստեղ մնալ, բայց ավելի լավ պայմաններում»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում է, որ սիրիահայերն այստեղ իրենց լավ զգան:
Նորա Փիլիպոսյանն իր ընտանիք հետ Հայաստան է տեղափոխել երեքուկես տարի առաջ: Այսօր էլ Սիրիայում ունեն բարեկամներ, հարևաններ:
«Կապ ունենք իրենց հետ: Վատ է վիճակները: Հույս ունենք, որ 2016-ին խաղաղություն կլինի աշխարհում, վերջ դրվեն պատերազմներին: Ժողովուրդը շատ վատ վիճակում է»,- ասաց նա:
Ն. Փիլիպոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյո՞ք Սիրիայում ամեն ինչ կարգավորվելուց հետո կրկին կվերադառնան Սիրիա. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ես արդեն երեքուկես տարի է այստեղ եմ ապրում»:
Նշեք, որ Հայաստանում այս պահին կա 17 հազար սիրիահայ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան