Վախթանգ Աբրահամյանը, հնարավոր է, ապագայում նշանակվիԿԲ նախագահի պաշտոնում.«Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոն: ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:
Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում: ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը իր պաշտոնին վերանշանակվել է անցած տարվա մայիսին 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020թ. Հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչ պաշտոնավարման ժամկետի ավարտը, ինչը կարող է պայմանավորված լինել դրամի փոխարժեքի՝ առաջիկայում հավանական համարվող կտրուկ տատանումներով»: