Պատերազմից տուժած երեխաները
Associated Press-ի ֆոտոլրագրող Մուհամմեդ Մուհեյսենը, որր փախստականներին է լուսանկարում արդեն տասնամյակներ, ներկայացրել է իր ամենավառ ութ լուսանկարները:
Guardian-ում հրապարակված հոդվածում ֆոտոլրագրողը գրում է, որ ցանկացած համակարտության ժամանակ երեխաները ամենախոցելին են, հետևաբար ինքը փախստականների մասին լուսաբանումներում կենտրոնանում է հենց երեխաների վրա:
Այս լուսանկարի երեխաները, ֆոտոլրագրողի ներկայացմամբ, սիրիացի փախստականներ են և Հորդանանի հետ սահմանին գտնվող Մաֆրաք տարածքում ներկա են դասին, ճամբարային վրանում:
Զուբաիդա Ֆայսալն է, սիրիացի փախստականը, 2015թ. հուլիս
Փախստականների ցանկացած ճամբարում կամ ցանկացած պատմության մեջ կա երկու կողմ`մի կողմը որտեղ ցույց ես տալիս կեղտոտությունը և աղքատությունը, իսկ մյուս կողմում` ինչպես է կյանքը շարունակվում: Եվ ես իմ տեսախցիկն ուղղում եմ և ցույց տալիս` ինչպես է կյանքն առաջ գնում, նույնիսկ նման դժվար պայմաններում: 2015-ի նոյեմբերյան այս օրը լուր կար, որ աֆղան, սիրիացի ու իրաքցի փախստականներին թույլ է տրվում անցնել սահմանը ու շարունակել ճանապարհը դեպի Եվրոպա: Մյուս ազգությունների ներկայացուցիչները թևաթափ եղան, կորցրեցին հույսը: Հայտնվեց այս մարդը, որը ուժասպառ եղած էր, գրկեց մեկ այլ փախստականի ու հանգստացրեց նրան: Բոլոր այս մարդիկ անվտանգության, խաղաղության կարիք են զգում:
Աֆղան փախստական աղջնակ է` Լայբա Հազարթ, 6 տարեկան: Ապրում է Պակիստանի արվարձաններում, ընտանիքի հետ:
Այս լուսանկարը արվել է Պակիստանում, Իսլամաբադի ծայրամասերում: Այս երեխաներին այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:
Ես տեսել եմ` ինչպես են այս երեխաները մեծանում: Նրանցից ոմանց համար շատ զարմանալի էր տեսնել ինչպես եմ ես աշխատում այս ապարատով: Վստահ չէի, որ նրանք գիտեն` ինչ է լուսանկարչական ապարատը, և ես նրանց այս պահին փորձում եմ ցույց տալ, թե ինչ կարող է անել այս ապարատը, ու նրանք հավաքվում են շուրջս: