Մեդվեդևա-Բաբասյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել ՌԴ առաջնությունում
Գեղասահքի «Գրան Պրի-2015»-ի եզրափակչի գործող չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը Եկատերինբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրից հետո առաջատարն է: Նա վաստակել է 79,44 միավոր, ինչը համաշխարհային ռեկորդ է:
Երկրորդ տեղում «Գրան Պրիի» բրոնզե մեդալակիր Ելենա Ռոդիոնովն է (76,69 միավոր), երրրորդում՝ Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի չեմպիոն Յուլյա Լիպնիցկայան (73,77): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելացնենք, որ Եվգենյան հորական գծով է կրում Բաբասյան ազգանունը: