Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Վերջին երկու օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօր կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Այդ մասին այսօր տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:
Ըստ աղբյուրի, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», -նշված է ԼՂՀ Պն հաղորդագրության մեջ: