ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն հիմա երեք մարզպետի պաշտոն է ուզում.«Ժամանակ»
ՀՅԴ-ն շարունակում է մտահոգ լինել իր ապագայի հարցում, առջևում 2017թ. Խորհրդարանական ընտրություններն են, իսկ ՀՅԴ-ն ԱԺ մտնելու համար ո՛չ վարկանիշ ունի, ո՛չ վարչական ռեսուրս: Այդ պատճառով էլ, «Ժամանակ»-ի տեղեկություններով ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն հիմա երեք մարզպետի պաշտոն է ուզում, որոնք ավելի մեծ վարչական լծակների են տիրապետում և ավելի մեծ ազդեցություն ունեն ընտրական պրոցեսի և արդյունքների ձևավորման վրա, քան նախարարները: Ընդ որում՝ ուզում են մարզպետներ ունենալ առավել խիստ բնակեցված և մարզպետների կողմից առավել վերահսկելի համարվող տարածքներում՝ Արմավիր, Գեղարքունիք և Արարատ: