Քաղաքապետարանը որոշել է կեղտակորույս գույներով եղնիկներին ներկել. «Առավոտ»
Ամանորի առիթով Երևանի քաղաքապետարանը անցյալում ձյունաճերմակ եղնիկներ էր շարում մայրաքաղաքով մեկ, սակայն օրեր անց ավտոմեքենաներից արտազատվող ծխի ու գազերի, փողոցի ցեխաջրերի պատճառով ամանորյա եղնիկները դառնում էին սևահեր՝ արտացոլելով Երևանի օդի մթնոլորտի իրական վիճակը: Ու քանի որ քաղաքապետարանը չէր կարող եղնիկներին հավաքել, գոնե շաբաթը մեկ լողացնել և վերադարձնել իրենց տեղերը, այս տարի քաղաքապետարանը որոշել է կեղտակորույս գույներով եղնիկներին ներկել, որպեսզի մինչև տոնի ավարտը նրանք մաքուր տեսք ունենան: