Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը նվազել է. Արմեն Մուրադյան
2015 թվականին մեկնարկել և հաջողությամբ իրականացվել են մի շարք նոր ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը հանրապետությունում սոցիալական մեծ կարևորություն ունի։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ ոչ պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա: Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 24-ի դրությամբ բուժօգնություն ստացած 1485 քաղաքացիները ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։
«Հայաստանի բնակչության շրջանում մահացության կառուցվածքում սիրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով մոտ 50%, սակայն այս ծրագրի արդյունքում՝ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը մեր երկրում նվազել է»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Սոցիալական փաթեթին, Ա.Մուրադյանն ասաց, որ փաթեթից օգտվող շուրջ 81 հազար շահառուի համար իրականացվող կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագիրն ուղղված է հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։
«Աննախադեպ այս ծրագիրը մեր բնակչության շրջանում առանց առողջական գանգատների բժշկին դիմելու մշակույթի ձևավորման նախադեպ կդառնա, ինչը կարևոր է հիվանդությունների շատ վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման գործում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ կանխարգելիչ քննություն է անցել 73,251 շահառու, ինչը կազմում է էլեկտրոնային շտեմարանում հաշվառված շահառուների 90.3 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում