Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
«Հին Երևան» ծրագիրը 2016 թվականին ամբողջ թափով սկսված կլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
2014 թվաանին Հայաստանի կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Նախարարը նշեց, որ արդեն սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը:
«Նախապատրաստական բոլոր աշխատանքներն այս պահին արված են: Այժմ իրականացվում են հողային աշխատանքներ և ոչ հուշարձան և իրացված տարածքների շենքների քանդում և տարածքից հեռացում: Ամբողջ տարածքը կազմում է 2,5-3 հեկտար: Տարածքի կեսից ավելին արդեն իրացված է, բնակիչների կեսին գումարները տրված են, արդեն դուրս են եկել: Մնացածի հետ գործընթացը շարունակվում է: Վերջերս ևս տաս ընտանիքի հետ պայմանագիր է ստորագրվել»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը:
Նախատեսված է ծրագիրն ավարտել 3-4 տարվա ընթացքում: Ընդհանուր արժեքը կազմում է մինչև 150 միլիոն դոլարի սահմաններում:
«Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ ծրագիրը չի իրականացվի, քանի որ պայմանագրերը կնքված են, գումարներն էլ ըստ հասցեատերերի տրամադրվում են»,- ասաց նախարարը:
ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու ճարտարապետ Լևոն Վարդանյանն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան