66 համերգ՝ 65 հազար հանդիսատեսով. ՀՊԵՆ-ի՝ 2015-ի ամփոփում
Այս տարին բավականին հագեցած է եղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Նվագախումբն ակտիվ համերգային գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նվագախոմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նա նշեց, որ այս տարվա ընթացքում նվագախումբն ունեցել է 66 համերգ, կազմակերպել և անցկացրել է երկու փառատոն՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ, ինչպես նաև՝ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, երկրորդ տարին անընդմեջ հանդես է եկել Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։
Ս.Սմբատյանն ասաց, որ այդ 66 համերգին մասնակցել է 65 հազար հանդիսատես:
Երիտասարդական նվագախմբի ելույթները 2015 թվականին անցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդով։
2016 թվականի հունվարին լրանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանը։ Այդ առթիվ, Ս. Սմբատյանի խոսքով, նվագախումբը նախապատրաստել է անակնկալներ երաժշտասերների համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում