Իրանն ու Ռուսաստանը նախատեսում են առևտուր անել ազգային արժույթներով
Իրանը և Ռուսաստանը նախատեսում են երկու երկրների միջև առևտուրն իրականացնել ազգային արժույթներով: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Մենք չենք բացառում այդ թվում նաև հաշվարկների իրականացումը ռուբլի-ռեալով՝ ելնելով այն հանգամանքից, որ շրջանառությունը առևտրային հարաբերություններում կարող է աճել»,- նշել է Մանտուրովը:
Հաղորդվում է, որ թեմայի հետ կապված բանակցությունները ՌԴ նախարարը վարել է այս շաբաթ Իրան կատարած այցի շրջանակներում: Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Իրանը և Ռուսաստանը առևտուր իրականացնելու համար պատրաստվում են միասնական բանկային հաշիվ ստեղծել: