Առանց մարմարի հնարավոր չէր իրականացնել Վեհարանի վերանորոգումը. Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրում այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ. վերանորոգվում է Վեհարանը, կառուցվում է Վեհարանի դահլիճ, մոմավառության սրահ, Էռնեկյանի անվան դպրոց, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են, ընթանում են հարդարման աշխատանքները: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարում կավարտվեն Վեհարանի դահլիճի կառուցման աշխատանքները:
Վեհարանի վերանորոգման մեջ օգտագործվում են Իտալիայից բերված քարեր: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ քարեր են դրանք և արդյո՞ք Հայաստանում չկան, նա ասաց, որ մարմար է և Հայաստանում մարմար չկա:
«Առանց մարմարի հնարավոր չէր իրականացնել վերանորոգում»,- հավելեց ճարտարապետը:
Արա Վարդանյանն ասաց, որ շինարարական բոլոր աշխատանքներն իրականացվում են բարերարի ֆինանսավորմամբ, ով որոշում է՝ ինչ որտեղից գնի, ինչ գնով գնի:
Ինչ վերաբերում է Մայր տաճարին, Ա.Վարդանյանն ասաց, որ տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան, ուսումնասիրություններն ավարտական փուլում են: Այժմ, ըստ նրա, փոքր աշխատանքներ են արվում: Հաջորդ տարվա ընթացքում հիմնական աշխատանքները կիրականացվեն:
Նշենք, որ 2000 թ-ին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան