Հայ վարպետների աշխատանքները՝ «Քրիստոնեական արվեստ-2016» ամսագրում
«Քրիստոնեական արվեստ-2016» ամսագիրը, որը ներառում է տարբեր երկրների վարպետների կողմից կերտած քրիստոնեական արվեստի նմուշների մասին պատմություններ, այսօր կներկայացվի Մոսկվայում՝ Անդրեյ Ռուբլյովի անվան հին մշակույթի և արվեստի կենտրոնական թանգարանում:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հրատարակության մեջ ներկայացված են Հայաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Գերմանիայի, Արգենտինայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հունաստանի, Սերբիայի, Ռուսաստանի ու այլ երկրների վարպետների կողմից պատրաստված պատկերագրեր, սկերչական իրեր, խճանկարներ, ճարտարապետության և քանդակագործության նմուշներ, կերամիկայից, փայտից, ոսկուց պատրաստված իրեր, ասեղնագործություններ, փորագրություններ:
«Նման կատալոգի թողարկման նպատակն է ցույց տալ ժամանակակից քրիստոնեական արվեստի մակարդակը, ուշադրություն հրավիրել վարպետների աշխատանքներին, այդ աշխատանքով զբաղվող անհատների ու կազմակերպությունների վրա»,-նշում է լրատվամիջոցը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում