Ես հավատում եմ Աստծուն. Էմիր Կուստուրիցա
Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 24-ին Երևան է ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, երաժիշտ և դերասան Էմիր Կուստուրիցան: Այսօր Կուստուրիցան և նրա ղեկավարած «The No Smoking Orchesta»-ն հանդես կգան համերգով, բայց մինչ այդ նա հանդիպել է լրագրողների հետ և խոսել տարբեր թեմաներից:
Ներկայացնում ենք տաղանդավոր ռեժիսորի մտքերը, որոնք նա արտահայտել է տարբեր հարցերի պատասխանելիս.
«Իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս ոչնչացման շեմին ենք կանգնած: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այստեղ պարբերաբար մուսուլմանական երկրներից ներգաղթյալներ են գալիս: Ես, իհարկե, փախստականների դեմ ոչինչ չունեմ, բայց մշտապես ինքս ինձ հարց եմ տալիս` ինչու փախստականները ուղղակի չեն գնում Սաուդյան Արաբիա, որը ամենահարուստ երկրներից մեկն է, այլ գալիս են Եվրոպա` կտրել-անցնելով ավելի երկար ճանապարհ: Ֆրանսիացի շատ հայտնի մի մտավորականներից մեկն այդ հարցիս պատասխանեց` նրանք կարիք ունեն տարեկան մեկ մլն մարդ Եվրոպա ուղարկել, որպեսզի Եվրոպան կորցնի իր ինքնությունը:Երբ ես կնքվեցի, դարձա քրիստոնյա (նա ծնվել է մուսուլման ընտանիքում և միայն մի քանի տարի առաջ կրոնափոխ է եղել դառնալով ուղղափառ քրիստոնյա), այդ ժամանակ քրիստոնեության վատ շրջանն էր, բայց քանի որ ես հավատում եմ արվեստին, ես նաև հավատում եմ Աստծուն:
Երգիչ, ռեժիսոր կուստուրիցաներից, ես ավելի շատ նախընտրում եմ գրող Կուստուրիցային:
Սանտա Կլաուսից հաստատ «Կոկա-կոլա» չեմ ուզի, այդպես եմ ասում, որովհետև այդ ընկերությունը աստիճանաբար սեփականացնում է Սանտա Կլաուսին: Բայց կխնդրեի մի գերբնական ուժ տար, որ հնարավոր լիներ աշխարհը հետ պահել մի պատերազմից, որի շեմին հիմա կանգնած ենք: Նաև մի բան էլ կուզեի` որ Մարադոնան նոր աշխատանք գտներ:
Ես հիմնել եմ մի գյուղ, որտեղ ապրում եմ և մտադրությունս միակն է` կինոյի և երաժշտության արվեստում իմ վաստակածը վերադարձնել ժողովրդին ու հիմնել եմ Երաժշտության ու Կինոյի փառատոն: Իմ կյանքի մեծ մասը հենց այդ երկու փառատոնների հետ է կապված:
Մի կատակ կա ծերացող մարդկանց մասին` երբ որոշակի մի փուլի հասնում ես կյանքում, մտածում ես` էդ ջահելները ամեն ինչով զբաղվում են: Հիմա էլ հոգիդ այնպես չէ, ինչպես առաջ էր: Այսօր ես կասեի, որ հիմա ամեն ինչ արագացված տեմպերով գնում է գրողի ծոցը: Մեզ փրկելու միակ ձևը այնպիսի սոցիալական միջավայր ստեղծելն է, որ մարդիկ իրենց լավ կզգան»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան