2015-ին որդեգրվել է 67 երեխա
Այս տարվա ընթացքում, հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված, շուրջ 290 երեխա վերադարձել է ընտանիք, կենսաբանական ընտանիք է վերադարձել 223 երեխա, որից 116 երեխա՝ գիշերօթիկ խնամքի հաստատություններից, 57 երեխա՝ մանկատներից, որդեգրվել է 67 երեխա, խնամատար ընտանիք է տրվել 4 երեխա: Տվյալներն ասուլիսում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները կառավարության կողմից ճանաչվել են գերակա խնդիր, որի գլխավոր նպատակն է զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայությունները՝ ապահովելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը:
«Սահմանվել է վարվող քաղաքականության շրջանակում ապահովել յուրաքանչյուր երեխայի խնամքն ընտանիքում: Սա մեր գերնպատակն է՝ հասկանալով, որ ցանկացած շուրջօրյա խնամքի հաստատությունում պայմանները որքան էլ լավը լինեն, չեն կարող փոխարինել ընտանիքում երեխայի խնամիքն»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ իրենց գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում ուզում են վերափոխել գործող հաստատությունները՝ դարձնելով ընտանիքին, երեխաներին աջակցություն ցուցաբերող կենտրոններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան