ՌԴ-ում 22 միլիոն աղքատ մարդ է ապրում. Փոխվարչապետ
Ռուսաստանում, վերջին գնահատականներով, 22 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ աղքատ: Այս մասին aif.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ սոցիալական հարցերով փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Նա ընդգծել է, որ այդ ընտանիքների մեծ մասում կան երեխաներ:
«22 միլիոն մարդ է ապրում Ռուսաստանում, ովքեր, ըստ ռուսական վիճակագրության, աղքատ են: Այստեղ կա լրջագույն խնդիր»,- ասել է փոխվարչապետը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ ՌԴ կառավարությունն քայլեր է անում, որպեսզի 2016-ին աղքատ մարդկանց թիվը չավելանա, ընդհակառակը՝ նվազի: