Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Կիևի սև ցուցակում
«Մոսֆիլմ» կինոկենտրոնի ղեկավար, ռեժիսոր Կարեն Շահնազարովը շոյված է, որ հայտնվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակում՝ «ընկերանալով հիանալի կինոմատոգրաֆիստներին»:
Միաժամանակ նա կարծում է, որ նման քայլի դիմելը հիմարություն է, քանի որ ինտերնետի դարաշրջանում որևէ բան արգելել անհնար է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Նա նաև նշել է, որ կյանքի մեծ մասն ապրել է ԽՍՀՄ-ում, և Ուկրաինան եղել ու մնում է իր հայրենիքի մի մասը: Կ. Շահնազարովը ասել է՝ արվեստում չկան արգելված թեմաներ:
Ուկրաինայի մշակույթի նախարարությունն իր ցուցակում ընդգրկում է այն մարդկանց, ովքեր Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնում են: Ցուցակում արդեն ընգրկվել մի քանի տասնյակ մարդ՝ այդ թվում Վալենտին Գաֆտը, Պավել Լունգինը, Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզեմբաումը, Յուլիա Չիչերինան և ուրիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան