Սահմանին զինված դիմակայության լարվածության թուլացում կա. Արծրուն Հովհաննիսյան
Ընդհանուր առմամբ սահմանին անցնող գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, զինված դիմակայության լարվածության թուլացում կա: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա ներկայացմամբ, դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն», -նշել է նա: