Սկրինինգային ծրագրի շրջանակում ընթացիկ տարում 200 հազար մարդ է ստուգվել
2015 թվականի հունվարից մեկնարկած անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը՝ ուղղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանն արդեն իսկ արձանագրել է առաջին հաջողությունները: Այս մասին նշել է «Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը՝ նախօրեին «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2015 թվականին ամփոփիչ նիստի ժամանակ: ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը վարել ՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշել է, որ սկրինինգային ծրագիրը երեք տարվա ընթացքում պետք է ապահովի ռիսկի խմբերի բնակչության 50-60% ընդգրկվածություն: Ծրագրի շրջանակում, ընթացիկ տարվա 11 ամսում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ, որոնց իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։
Ավարտին են մոտենում նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները:
Նշվել է, որ մեկնարկել են նաև Չարորակ նորագոյացությունների ազգային ռեգիստրի, ինչպես նաև Ճառագայթային բուժման կենտրոնի, Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադյանը դրական է գնահատել, ինչպես խորհրդի, այնպես էլ Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա վստահություն է հայտնել, որ 2016թ. ևս կշարունակվեն լայնածավալ աշխատանքներ առկա թերությունների վերացման և համակարգի արդիականացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան