Արտեմ Ասատրյան. Պետք է հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող անձիք մեզանից մեկն են
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով այս տարվա հունվարի 1-ից պետական կազմակերպությունների համար, 2016 թվականի հունվարի 1-ից ոչ պետական կազմակերպությունների համար սահմանվել է քվոտային պարտադիր պահանջի կիրառումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300 հազար դրամ) չափով:
Ա.Ասատրյանի խոսքով, հաշմանդամության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն՝ հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու միջոցով:
«Տարեցտարի կոտրվում են կարծրատիպերը, պետք է հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող անձիք մեզանից մեկն են, պետք է կարողանանք հավասար հնարավորություններ ընձեռել: Կարծում եմ՝ այդպես կկարողանանք իրենց պոտենցիալն ավելի լիարժեք իրացնել»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ 2016-ը կառավարության կողմից հայտարարվել է հաշմանդամների հավասար հնարավորությունների տարի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան