Իրանցի պաշտոնյա. Բանակցություններից հետո Իրանը կարող է օրական 10 մլն. խմ. գազ արտահանել Հայաստան
«Իրանը ընթացիկ տարում 250 մլն. խմ. գազ է արտահանել Հայաստան»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ տեղեկացրել է Իրանի գազի արտահանման կազմակերպության ութերորդ մասնաճյուղի տնօրեն Յադոլլահ Բայբուրդին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Հայաստան արտահանվող գազի ծավալների մեծացման հնարավորությանը, մասնավորապես նշել է. «Ընթացիկ տարվա սկզբից մինչ օրս Իրանից օրական 1 մլն. խմ. գազ է արտահանվել Հայաստան: Ներկա պայմաններում գազի արտահանման ծավալների մեծացման համար առկա են անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքները (խողովակաշար, արտահանման սահմանային տերմինալ, գազի ճնշման ավելացման համակարգ): Երբ որ գազի արտահանման հարցում Իրանի և Հայաստանի բանակցություններն ավարտվեն, նույնիսկ հնարավորություն կլինի 10 մլն. խմ. գազ արտահանել Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին