Արտերկրում ՀՀ-ն աննախադեպ ակտիվությամբ է մասնակցել գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին. փոխնախարար
2015 թվականին ամբողջական ֆինանսավորում (պետական պատվեր) է տրվել 40, մասնակի (պետական աջակցություն)` 60 գրքի, որոնցից հանրագիտարանային՝ 2, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ 30, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված՝ 4, սփյուռքահայ՝ 2, հայ դասականներ՝ 2, երիտասարդ գրողների ստեղծագործություններ՝ 3, առաջին գիրք՝ 2, գեղարվեստական՝ 27, մանկապատանեկան՝ 13, մարզային՝ 5, գիտահանրամատչելի՝ 3, էլեկտրոնային՝ 2, հոբելյանական խտասկավառակներ՝ 8, այլ բնույթի՝ 5: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփ ներկայացնելով այս տարվա ընթացքում գրահրատարակչության և գրական ծրագրերն, ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
2015 թվականին աջակցություն են ստացել պետական 2 և ոչ պետական 62 թերթ և ամսագիր, որոնցից ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող՝ 14, մշակութային՝ 20, էլեկտրոնային՝ 1, մարզական՝ 2, մարզային՝ 25:
Փոխնախարարը ներկայացրեց տարվա ընթացքում անկացված փառատոները, ցուցահանդեսները:
Ներսես Տեր-Վարդանյանի գնահատմամբ, արտերկրում Հայաստանն աննախադեպ ակտիվությամբ է մասնակցել գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին` Մինսկի, Փարիզի, Ալմաթիի, Լոնդոնի, Թեհրանի, Սալոնիկի, Վարշավայի, Նյու Յորքի, Մոսկվայի, Գյոտեբորգի, Մայնի Ֆրանկֆուրտի:
Միայն Հայաստանի ազգային գրադարանի տվյալներով, 2014-2015 թվականներին Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհում հրատարակվել է 360 գիրք, որից 119-ը՝ Հայաստանում (88 հայերեն, 31 օտար լեզուներով), այլ երկրներում նույն թեմայով հրատարակվել է 241 օտարալեզու գիրք: Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հրատարակվել է 272 օտարալեզու գիրք, որից շուրջ 160-ը թարգմանություններ են այլ լեզուների:
Փոխնաարարի տեղեկացմամբ, 2015 թվականին շարունակվել է մարզային և համայնքային գրադարանների հավաքածուների համալրման ծրագիրը. գրադարանները համալրվել են 58 հազար 838 միավոր գրականությամբ: Միայն ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում ընթերցողներին տրամադրվել է 3 585 316 գիրք: Հայաստանի ազգային գրադարանը միջազգային գրքափոխանակության շրջանակում ձեռք է բերել 2 316, նվիրատվությունների շնորհիվ` 21 935 գիրք:
Վերականգնվել է 45 238 հնատիպ գրքի թերթ: ՀՀ մշակույթի նախարարության համակարգի 13 գրադարանների ընթերցողների քանակը կազմել է 116 856, որը 2 533-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:
2015 թվականին թվայնացվել է 675 գիրք (200 973 էջ) և 20 քարտեզ: Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարիներին թվայնացվել է 2 468 գիրք (652 571 էջ) և 87 քարտեզ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում