Ռուսաստանը կվերահսկի Ադրբեջանի հետ սահմանը` թուրքական արգելված ապրանքների մուտքը բացառելու համար
Ռուսական իշխանությունները կհետևեն և կվերահսկեն Ադրբեջանի հետ սահմանը, որպեսզի պայքարեն օրենքի խախտումների դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը` մեկնաբանելով այն հավանական սցենարը, որ արգելված թուրքական ապրանքները հնարավոր է ներմուծեն Ադրբեջանի տարածքով:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` Ա. Դվորկովիչը ասել է, թե ՌԴ իշխանությունները չեն բացառում, որ Թուրքիայից արգելված ապրանքները կներմուծվեն Ադրբեջանի տարածքով, ինչի կապակցությամբ կխստացնեն Ադրբեջանի հետ սահմանի վերահսկողությունը:
«Հավանաբար, Թուրքիայից կփորձեն մատակարարել Ադրբեջանի տարածքով: Կհետևենք, մոնիտորինգ կանցկացնենք և կշարունակենք պայքարել օրենքի խախտումների դեմ», - «Ռոսիա 24»-ի հետ զրույցում ասել է Դվորկովիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր հրամանագիր, որի համաձայն՝ Թուրքիայի նկատմամբ սահմանվելու են նոր տնտեսական պատժամիջոցներ։