Թուրքիայում չեղյալ են հայտարարվել ամանորյա տոնական միջոցառումները
Թուրքիայի ԶՈՒ ղեկավարությունը չեղյալ է հայտարարել իր հովանավորության տակ անցկացվելիք նոր տարվա տոնական միջոցառումները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նման որոշման համար պատճառ են ծառայել Թուրքիայի Ջիզրե, Սիլոփի և Սուր շրջաններում շարունակվող բախումները, որոնց ընթացքում մեծ թվով զինվորականներ սպանվում են ու վիրավորվում:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվում` որպես հարգանք զոհված զինվորների հիշատակին և բախումների պատճառով ծանր կացության մեջ հայտնված տեղի բնակչության հանդեպ:
Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայում ամանորյա տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել 2012 թվականին` Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո: