Նախարար. Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կարևոր է անկախ փորձագետների խոսքը
Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողել, երբ անկախ միջազգային փորձագետներն ասեն, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել, ոչ թե գործադիր, օրենսդիր իշխանությունները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ոչ թե պետք է պետական մարմինները ասեն, թե ինչ պետք է անել կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այլ անկախ փորձագետները: Այս ուղղությամբ քայլեր ենք անում, հաջորդ տարի փորձագետներ կներգրավենք, ովքեր նաև իրենց փորձը կփոխանակեն մեր մասնագետներին, կմատնանշեն քայլերի հաջորդականությունը, որը հնարավորություն կտա իրականացել որոշակի կոնկրետ ծրագրեր ու արդյունքում կոնկերտ հաջողություններ նախանաշել»,- ասաց նախարարը:
Ա.Հովհաննիսյանի խոսքով, իրենք արդեն թիրախային որոշակի ոլորտներ առանձնացրել են:
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության այս տարվա որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը», իսկ հուլիսին կայացավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, այս տարվա սեպտեմբերին ազդարարվեց «Պետություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն հարթակի ստեղծման մասին, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ամրապնդելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան