Հայաստանի հավաքականը մարտին կանցկացնի 2 ընկերական հանդիպում
2016 թ. մարտի 21-29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այժմ բանակցություններ են վարվում նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան