«Բատակլանում» հրազենային վիրավորում ստացած երգչուհին դուրս է եկել կոմայից
Երգչուհի Լաուրա Կրուան, ով Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչության ժամանակ հրազենային 6 վնասվածք էր ստացել, դուրս է եկել կոմայից։ Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Sunday Times պարբերականին։
31-ամյա երգչուհին վիրահատվել է 10 անգամ, այդ թվում՝ հեռացվել է փամփուշտը, որը ստացել էր սրտի շրջան։
«Նրա առաջին հարցը եղել է այն, թե ինչ է տեղի ունեցել։ Նրան այժմ տանջում են մղձավանջները։ Նա գիտեր, որ շատ մարդիկ են մահացել և բազմաթիվ հարցեր է տալիս»,- ասել է երգչուհու ավագ եղբայր Սեբաստիան Կրուան։
Daily Mail-ի տեղեկություններով՝ կինը դուրս է եկել կոմայից դեկտեմբերի 10-ին և սկսել ընտանիքի հետ շփվել աչքերի շարժումների միջոցով։ Հարազատները հույս ունեն, որ նա բեմ կվերադառնա և կշարունակի կարիերան։ Իսկ վերականգնումը կտևի մեկ տարի։
Կրուան նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով վիրավորված 352 անձանցից մեկն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան