Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարի վթարի գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը հաջորդ տարվա ընթացքում լուծում կստանա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Հրաչյա Հարությունյանը Հայաստան տեղափոխվելու հետ կապված դիմել էր Հայաստանի արդարադատության նախարարություն: Մենք բավարարել ենք պահանջը: Այժմ հարցը գտնվում է Ռուսաստանի իրավասու մարմինների քննարկման տիրույթում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հանձնման գործընթացն ինքնին երկար է, ենթադրում է բազմաթիվ ներպետական ընթացակարգեր:
Ա.Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանից էլ օտարերկրացիներին իրենց պետություններին հանձնելու գործընթացն է երկար:
«Կարծում եմ՝ այս հարցում հաջորդ տարի կունենանք առաջընթաց, կկարողանանք խնդրին լուծում տալ: Նախարարությունը Հրաչյա Հարությունյանի ընտանիքի հետ անընդհատ կապի մեջ է՝ և իրավական խորհրդատվության, և քայլերի հաջորդականության առումով»,-
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Հարությունյանին ՌԴ-ից փոխանցելու ժամկետները դեռ հայտնի չեն
- «Անհարժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխմանն հնարավոր խոչընդոտները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան