ԼՂ պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին ոչ ադրբեջանցի երիտասարդները թիկունքից սպանվում. Հաղիղաթփուրը՝ Նովրուզովին
«Իրանցի խորհրդարանականն Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովից պահանջել է բացատրել, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին ոչ ադրբեջանցի երիտասարդները թիկունքից սպանվում»,-այդ մասին նշված է իրանական «Արարննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Նշենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովն օրերս հայտարարել էր, թե իրանցի խորհրդարանականի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: Նովրուզովը Հաղիղաթփուրին մեղադրել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մեջ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն, արձագանքելով Սիավուշ Նովրուզովի մեղադրանքին, մասնավորապես նշել է. «Շատ եմ ցանկանում խոսել այն մասին, թե իրականում ով է դավաճանը: Պատերազմի ժամանակ Դուք և Բադքուբեի (Բաքու) մյուս պատգամավորները որտե՞ղ էիք, ձեզանից, ձեր երեխաներից քանի՞ հոգի է մասնակցել պատերազմին»:
Շարունակելով խոսքը՝ Մանսուր Հաղիղաթփուրը հավելել է. «Ինչո՞ւ էին սովորաբար նվիրյալ ու ոչ ադրբեջանցի երիտասարդները սպանվում թիկունքից: Իրականում սա հարց է նահատակների ծնողների կողմից, թե ինչո՞ւ իրենց որդիները սպանվեցին թիկունքից»:
Հավելենք նաև, որ Մանսուր Հաղիղաթփուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ եղել է Հեյդար Ալիևի հատուկ խորհրդականը: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Մանսուր Հաղիղաթփուրը զբաղեցնում էր Արդաբիլի նահանգապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Նովրուզով-Հաղիղաթփուր հակամարտությունը սկսվել է 2013թ.:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի նախկին գեներալ. Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից ավելի քան 2000 աֆղան գրոհային է կռվել
- Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովռուզովի հոգեկան վիճակը կասկած է հարուցել իրանցի իր գործընկերոջ մոտ
- ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան