Պուտինը Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցներ սահմանելու մասին: Այս մասին տեղակացնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Տնտեսական նոր սահմանափակումները ընդարձակվել են և այժմ տարածվում են ինչպես Թուրքիայի իրավական դաշտում գործող ընկերությունների, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիների կողմից վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ:
Համաձայն Պուտինի հրամանագրի` արգելվում են Ռուսաստանի տարածքում Թուրքիայի իրավազորության տակ գործող կամ Թուրքիայի քաղաքացիների կողմից ղեկավարվող կազմակերպությունների գործունեությունն ու նրանց կողմից ծառայությունների մատուցումը