Աղցանները մայոնեզով համեմել միայն մատուցելուց առաջ. ԱՆ
Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդներ է պատրաստել: Դրանք վերաբերում են սննդամթերքը գնելու փուլից մինչև մատուցում: Նախարարությունն առաջարկում է.
• սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին
• աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ
• զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե
• սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում
• համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել
• սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
Ուշագրավ է, որ սննդի անվտանգության ապահովմանը կոչված կառույցն այ օրերին քար լռություն է պահպանում ու սպառողներին որևէ հորդոր ու կոչ չի անում: Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պաշտոնական էջում որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այս օրերին ինչ շուկաներում են մոնիտորինգ, դիտարկում կամ էլ ստուգում իրականացնում ծառայության աշխատակիցները, մինչդեռ հենց մայրաքաղաքի տարբեր փողոցներում բակային մորթ է իրականացվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում